Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել, Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
Այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
