Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ
Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում քննարկել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին 100 օրը, որից հատվածներ հրապարակվել են ապրիլի 30-ին ABC News կայքում։
Մասնավորապես, Թրամփը անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը և իր դերին այս գործընթացում։
Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը։
«Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում էր ամբողջ Ուկրաինան»,- ասել է Թրամփը՝:
Նա հավելել է, թե կռիվները սկսվել են այն պատճառով, որ Բայդենն էր պաշտոնավարում։
«Կարծում եմ՝ եթե ես չհաղթեի ընտրություններում, նա կտիրեր ամբողջ Ուկրաինային: Եվ իմ շնորհիվ ես հավատում եմ, որ նա պատրաստ է դադարեցնել մարտերը»,- նշել է ԱՄՆ նախագահը։
