Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ
23 տարի առաջ՝ 2002 թվականից, Էստոնիայում ID քարտը պարտադիր է եղել քաղաքացիների համար։
«Էստոնիայում եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել, բացարձակապես։ Իհարկե, դա մի օրում չի եղել, ժամկետ է տրվել, ասվել է՝ այս թվին ID քարտ ունեցար, գործարքներ կկարողանաք անել։
Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար՝ առանց բացառության։
Այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, որ եթե չեք ուզում թվային ներկայացնել, կարող եք ներկայացնել թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանում քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացումը չի կարող տեղի ունենալ։
«Էստոնիայում անցյալ տարի իրենք թվայնացրել են իրենց վերջին ծառայությունը։ Այնտեղ թվայնացումը տևել է ուղիղ 35 տարի, սա նույնպես կարևոր արձանագրում է։ Մենք չենք ավարտել, որովհետև ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ։
Մենք ուզում ենք էսօր սկսել, վաղը ավարտել»,- ասաց Փաշինյանը։
