ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյան

Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանատուն բացելու համար կառավարությունն ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրել է 51 մլն 880 հազար դրամ:

«Մենք Ծոցի երկրների հետ ենք զղարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը Ծոցի երկրների շարքում լուրջ դերակատարում ունի։
Նաև Հնդկական օվկիանոսի և Աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի Սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից այդ հարաբերությունները ևս զարգացնել»,- նշել է ԱԳ նախարարը։

Նրա փոխանցմամբ՝  Լոնդոնում Հայաստանի դեսպանության շենքի աշխատանքներն արված են, իսկ Փարիզի շենքը գրեթե ավարտին է հասցվում։ Բրյուսելում դեսպանատան շենքի ձեռքբերումն էլ ընթացքի մեջ է։

Միրզոյանը նաև հայտնեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը նաև դեսպանություն կունենա Բուդապեշտում՝ Հունգարիայում։

You may also like...