Թրամփը Միչիգանում երջանիկ պարել է իր 100-օրյա պաշտոնավարման մասին ելույթի ավարտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարել է Միչիգանում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ավարտին։
Հիշեցնենք՝ Միչիգանում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերը ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ և իր կոշտ ներգաղթային քաղաքականությունն անվանել է իր գլխավոր ձեռքբերումներից և նախընտրական խոստումներից մեկը։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի հավատում հարցումներին, որոնք, իր կարծիքով, ցույց են տալիս ավելի շատ դեմոկրատների, քան հանրապետականների կարծիքները, և գնահատում է, որ իր վարկանիշն ամերիկացիների շրջանում 60-70% է:
