Տիգրան Ավինյանը քննարկում է հրավիրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննարկումներ է անցկացնում ավագանու գործընկերների հետ՝ կապված Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասով։

Այս մասին  հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել է վեց անձ։

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- փոխանցել են քաղաքապետարանից:

You may also like...