Ուկրաինական հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա 24 ժամերին․ Շմիգալ

«Հազվագյուտ հանածոների շուրջ ուկրաինա-ամերիկյան համաձայնագիրը կարող է կնքվել արդեն առաջիկա 24 ժամերին», — այսօր ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Այսօր առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մեկնել է Վաշինգտոն։ Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ արդեն իսկ ավարտուն տեսքի ենք բերել համաձայնագրի տեքստը։

Հուսով եմ, որ վերջին մանրամասների հստակեցումից հետո, առաջիկա 24 ժամերին պայմանագիրը կստորագրվի», — նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։

You may also like...