ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրըվիճել է «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների հետ 

Նախօրեին «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների իրականացրած ակցիայի ժամանակ նրանց հետ ընդհարվում և վիճաբանության մեջ է մտնում մի կին։

Նա նշում է, որ Փաշինյանին ժողովուրդն է բերել, ինքն էլ է այդ ժամանակ հրապարակում եղել։

Կինը վիրավորանքներ է հնչեցնում նախկին իշխանությունների հասցեին, և երբ ակցիայի մասնակիցները նշում են, որ նա Վահագն Ալեքսանյանի մայրն է, կինն ավելի է բարկանում և իրավիճակը լարվում է։

Իսկ ահա ավելի ուշ Վահագն Ալեքսանյանը հաստատում է, որ տեսանյութում երևացող կինն իր մայրն է, նշելով, որ մորը վիրավորելու համար պատասխան են տալու։

You may also like...