Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին (տեսանյութ)
Սրբազան պայքարի ներկայացուցիչները փողոցում ընդհարում են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ:
«Վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, մայրս է բնակվում, ակցիա են անում Քոչարյանի հերթական ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները և պատահմամբ հանդիպում են խանութից վերադարձող մորս, 70-ն անց, հաշմանդամություն ունեցող մի կնոջ, ու թևից քաշելով ստիպում են, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու հերթական զառանցանքի տակ:
Մայրս փորձում է շատ գրագետ բացատրել, թե ինչու է նրանց արածը հիմարություն:
Ինչ-որ պահից հասկանում են, որ իմ մայրն է և 6-7 հոգի շրջափակում են, սկսում ինչ-որ ձայներ հանել, վիրավորել ինձ մորս մոտ, հունից հանել նրան, նկարահանել, ինչ-որ սկանդալ ստանալու համար»,- պատմել է Ալեքսանյանը:
Տեսանյությում պատգամավորը մանրամասնել է տեղի ունեցածը՝ տեղեկացնելով, որ կատարվածի քաղաքական պատասխանը բոլորը ստանալու են, և այնպես, որ շատ են փոշմանելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
