Եթե թեկնածուն կապ ունենա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, չենք մասնակցի Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու գաղափարին․ Հովիկ Աղազարյան
ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով վերջերս է դուրս եկել ՔՊ-ից, կարող է միանալ «Արթուն ենք» շարժման առաջարկած իմպիչմենտի գործընթացին։
Այս մասին 24News-ի եթերում ասել է Հովիկ Աղազարյանը։
«Մենք չենք մերժում իմպիչմենտի գաղափարը, բայց պետք է հասկանանք, թե ով է վարչապետի թեկնածուն։
Թե որ դեպքում կմասնակցենք իմպիչմենտի գործընթացին, տարբերակները շատ են։
Իսկ թե որ դեպքում չենք մասնակցի, դա հստակ է՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքով թեկնածուների օգտին քվեարկելու համար», – ասել է նա։
