Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։
Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։
Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։
