Գյումրու նորընտիր ավագանին այսօր նիստ կգումարի

Այսօր՝ մայիսի 2-ին Գյումրու ավագանին նիստ կգումարի՝ օրակարգում ունենալով 2 փոխքաղաքապետի և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների նշանակումների վերաբերյալ օրակարգային հարցերը:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս նիստում հնարավորություն է ունենալու ընտրելու իր  տեղակալներին՝ Ավետիս Առաքելյանին և Գագիկ Մանուկյանին:
Ավետիսը Ղուկասյանի փեսան է՝ դստեր ամուսինը, Մանուկյանը՝ հավատարիմ ընկերն ու Գյումրու նախկին փոխքաղաքապետը:

Առաջին փոխքաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանը հենց փեսային է տեսնում, Գագիկ Մանուկյանը երկրորդն է:

490975192_1412484826774376_2775684368734597489_n.jpg (136 KB)

Ավետիս Առաքելյանը Գյումրու ավագանու կազմում նաև տարիներ առաջ է եղել: Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին նա «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ է հանդիսացել:

2763f678-92f1-41fb-b15a-7bbe5c55f367.jpg (200 KB)

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված օրակարգում բացի այս երկու թեկնածություններից, հստակեցումներ չկան հանձնաժողովների նախագահների ու տեղակալների թեկնածուների վերաբերյալ: Համապատասխան տողերը լրացված չեն:

You may also like...