ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) աջակցությամբ նպաստելու է ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը Հայաստանում։
Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Նոր նախաձեռնության միջոցով համագործակցելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ՝ ՊՀԾ-ը կվերապատրաստի ավելի քան 125 աշխատակցի 15 ջրօգտագործող ընկերություններից ինժեներական, իրավական, մարդկային ռեսուրսների, ֆինանսների և գնումների ոլորտներում։
Վերապատրաստումները կիրականացվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։
