4 մլն դրամ կաշառք ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել, ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնյա է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների համալիր վարչության հարկային տեսուչի է ձերբակալել 4 մլն դրամ կաշառք ստանալու կասկածանքով։

Ըստ մեր տեղեկության՝ տեսուչը կաշառք է վերցրել ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար։

Թեմայի առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։

You may also like...