Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը՝ պոպուլիզմ է, որին ես դեմ եմ. Մինասյան
«Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը, ուղղակի պոպուլիզմ է, որին ես դեմ եմ»:
«Անիմաստ դեմ քվեարկելն ուղղակի պոպուլիզմ է, որին ես դեմ եմ:
Մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, հանձնաժողովները համատեղ՝ նախագահ, տեղակալ, անդամներ՝ բոլորս միասին աշխատելու ենք:
Այն հարցերը որոնց հետ մենք խնդիր կտեսնենք, որոնք չեն վերաբերի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու:
Բոլոր հարցերը, որոնք ի օգուտ մեր քաղաքին են, էս ծանր վիճակից հանելու մեր բոլոր լիազորություններն օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք:
Ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որովհետև ասաց՝ մենք ընկերով պետք է խոսենք, ինքը խիստ է լինելու, կրկնակի մենք ենք խիստ ու հետևողական լինելու, որ պաշտոնյաներն իրենց լիազորություններն ու պարտականություններն իրականանցնեն պատշաճ»,- նշել է Մինասյանը:
Հարցին՝ պաշտոն զբաղեցնելո՞ւ է, Մինասյանն ասաց, որ ավելի վաղ հայտնել է՝ մանդատը վերցնելու է, որևէ պաշտոնի չի հավակնում:
«Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես. 17,200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, ինձ համար դա ՀՀ ամենամեծ պաշտոնն է:
Գյումրիում իշխանութունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում, հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, նաև անիմաստ է սեփական թեկնածուին նշանակել որպես փոխքաղաղաքապետ»,- ասել է Մինասյանը
Միաժամանակ, նա բացառել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի՝ ասելով.
«Ես՝ ուր, կոմունիզմն՝ ուր, բացառում եմ»:
