ՀՀ էկոնոմիկայի նախարարn ընդունել է քաղաքացիների. քննարկել են արտահանմանը, գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ մայիսի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։

 

 

 

 

Այս մասին  Petutyun.com-ին հայտնում են  էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոքր բիզնեսի գործունեությանը, արտահանման հարցերի, էլեկտրոմոբիլների մաքսազերծմանը, սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտների։

Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակում հարցերին հնարավոր լուծումներ տալու նպատակով։

You may also like...