Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է ավելի քան չորս հազար շենք

Ստամբուլի երկրաշարժից հետո 4295 շենք է վնասվել։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ Նրա խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։

«Մենք ստուգել ենք 36425 շենք, որից 4295-ը վնասներ է կրել»,- ասել է նա։

Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնց ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնից նույնիսկ 300 կիլոմետր հեռավորության վրա՝ Անկարայում։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության։

You may also like...