1 տարում 100 հազար վարորդ է գրանցվել Roadpolice.am համակարգում. բոնուսից օգտվել է 439 հազար 142-ը
1 տարում 100 հազար վարորդ գրանցվել է Roadpolice.am համակարգում:
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը հնարավոր է վճարել 20 տոկոսով պակաս։
Համակարգում գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 100 հազար 36 վարորդ։
Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 306 հազար 210 որոշում։
Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Բոնուսային մեկ այլ բաղադրիչով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում կօգտվեք 30 տոկոս նվազ վճարելու հնարավորությունից։
Բոնուսային այս նորմից օգտվել է արդեն 439 հազար 142 վարորդ, կայացվել է 1 մլն 491 հզր 554 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 8 մլն 135 հզր 544 ՀՀ դրամ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, դուք հնարավորություն ունեք բոնուսային երկու բաղադրիչներից օգտվել միաժամանակ․ եթե Էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց հետո այն վճարեք 15 օրվա ընթացքում, ապա 20 տոկոսից բացի կօգտվեք նաև հավելյալ 30 տոկոս նվազեցումից։
Բոնուսային բաղադրիչների կիրառումը հնարավորություն է տալիս խնայել ձեր ֆինանսական ռեսուրսները և խուսափել ավելորդ միջնորդություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
