Ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում չի ավարտվի․ Վենս

Ուկրաինական հակամարտությունը մոտ ապագայում չի ավարտվի:

Այս մասին  Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոլեգնում է արդեն ավելի քան երեք տարի։

«Միացյալ Նահանգների վարչակազմի առջև կանգնած հիմնական հարցը ներկայումս այն է, թե ինչպես կարելի է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային՝ գտնելու ոսկե միջինը և վերջ դնելու հակամարտությանը։

Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։

Միայն իրենք կարող են համաձայնության գալ և դադարեցնել այս դաժան, դաժան պատերազմը», – ընդգծել է նա։

You may also like...