Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ:
«Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը:
Մինչ մենք տոնում ենք մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, մամուլի ազատության ցուցանիշներում Հայաստանը զգալի առաջընթացը, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության 2025 թվականի ինդեքսում», որում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 9 հորիզոնականով՝ հայտնվելով 34-րդ տեղում:
Դա ժողովրդավարության կայունության և բարեփոխումներ իրականացնելու ջանքերի վառ ապացույցն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի գրառման մեջ:
