Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Զելենսկին մերժել է եռօրյա հրադադարի մասին Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությունը՝ հայտարարելով 30-օրյա զինադադարի անհրաժեշտության մասին։

Կիևը, նրա խոսքով, չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը, որոնք այդ օրը կժամանեն Մոսկվա:

Սևաստոպոլի Պետդումայի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիքը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու խոսքերը՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթի հետ կապված:

«Զելենսկու սպառնալիքները հստակ ցույց տվեցին, որ նա չի պատրաստվում պահպանել հրադադարը մայիսի 9-ին։ Հաշվի առնելով ճակատում տիրող անմխիթար իրավիճակը՝ նրան օդի պես անհրաժեշտ է PR հաղթանակ, ուստի նա տարբեր տեսակի սադրիչ հայտարարություններ է անում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, հումանիտար նկատառումներով Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հրադադար է հայտարարել։

You may also like...