Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 3-ին տեղափոխվել է Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիա հոսպիտալ: Նրա հիվանդության պատճառների մասին մանրամասներ կհայտարարվեն առաջիկա օրերին:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ Վուչիչը առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել վաղաժամկետ ավարտել ԱՄՆ այցը և ժամանել Բելգրադ և օգնության դիմել Ռազմաբժշկական հոսպիտալ:
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, եթե իր հետ ինչ-որ բան չպատահի կամ չլինի ինչ-որ անհավանական սպառնալիք Սերբիայի համար։
