Չինաստանի նախագահը կմեկնի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։
Այս մասին տեղեկություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Սի Ծինփինը մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Նշվել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կստորագրեն մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
