Ինչո՞ւ «Ռադիոտուն» ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց. Սերժ Սարգսյանի պարզաբանումը
Թե ինչու 2018-ին Հանրային ռադիո ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Քրեական գործ հարուցվել է։
Այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է։ 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը։
Շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։
Ասում էի՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո հասարակությունում տիրող իրավիճակը։
Կմարսեինք արդյոք, թե ոչ։
Ինձ ասում էին՝ դուք վտանգում եք իրավիճակը, ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան՝ երկրի ապագան։ Փառք Աստծո, կամաց-կամաց ամենը մարվեց։ Մեղավորները ստացան արժանի պատիժը։
Գիտեք, հետահայաց միշտ էլ կարելի է ասել՝ այ եթե այսպես անեիք, լավ կլիներ»։
