Իրանն արձակել է նոր բալիստիկ հրթիռ՝ 1,200 կմ հեռահարությամբ
Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ «Ղասեմ Բասիր», որի հեռահարությունը 1,200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։
«Վերջապես, օգտագործելով «Ճշմարիտ խոստում 1» և «Ճշմարիտ խոստում 2» գործողությունների փորձը, մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռ: Այս հրթիռը շատերի մեջ գտնում է հենց կոնկրետ թիրախը և խոցում այն առանց նույնիսկ մեկ մետր շեղման և առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման», — Նասիրզադեի խոսքերն է մեջբերում IRIB լրատվական գործակալությունը:
«Ճշմարիտ խոստում 1»-ը և «Ճշմարիտ խոստում 2»-ն Իսրայելի դեմ Թեհրանի իրականացրած գործողություններն են:
