Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտներն ավելի են 120 միլիարդ դրամով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։

«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- գրել է վարչապետը:

You may also like...