Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Գյումրիի ցամաքային նավահանգստի օպերատորությամբ ու արտադրություն հիմնելով. Վ. Քերոբյան
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է Իրանի Չաբահարի նավահանգստում արդյո՞ք մեր Կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում սեփական նավահանգիստ ունենալու համար եւ արդյո՞ք սա ուղիղ կապ ունի Գյումրիում կառուցվող ցամաքային նավահանգստի հետ:
Վահան Քերոբյանը հայտնել է, որ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ղեկավարն ինքն է: Այն առաջիկա ամիսներին պետք է սկսի իր աշխատանքը:
«Գյումրու նավահանգստի մասով մրցույթի հաղթող է ճանաչվել հոլանդական ընկերությունը, որի հետ շուտով պայմանագիր կկնքվի: Շահագրգիռ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են նավահանգստի օպերատորությամբ ու արտադրություն հիմնելով»,- նշել է նախարարը: