Ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություն և պարգևատրում ՊՆ-ում (լուսանկարներ)
Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։


«ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ, կարևորել ստորաբաժանման դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում:

Ռազմական ոստիկանության կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։


Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


