Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ գործակալ լինելու մասին ակտիվացած խոսակցություններին:

«Քանի նորից խոսք է գնացել Քոչարյանի գործակալ լինելու մասին, հիշեցնեմ՝ 2023 թվականին մի շարք լրատվականներով (այս վիդեոն 365.news-ից է) հրապարակվեց այս ձայնագրությունը, որում Քոչարյանը պուտինից խնդրում է ապահովել նրա խաղաղ դուրս գալը քաղաքականությունից։

Քոչարյանի գրասենյակը ասեց, որ 2023 թվականի այս ձայնագրությունը պատրաստված է արհեստական բանականությամբ, բայց չնայած շատերի, այդ թվում՝ և իմ հորդորներին, այդպես էլ դատարան չդիմեց։

Ենթադրաբար չուզենալով, որ ձայնագրությունը ենթարկվի փորձագիտական վերլուծության։

Էնպես որ եթե ձեզ տանջում է հարցը՝ գործակա՞լ է Քոչարյանը թե՞ ոչ, ուղղակի հարցրեք, թե ինչո՞ւ այս ձայնագրության թեմայով չի դիմում դատարան և պահանջում փորձագիտական եզրակացություն»,- գրել է պատգամավորը:

Գրառմանը կից Ալեքսանյանը վերահրապարակել է լրատվականներից մեկի ձայնագրությունը։

You may also like...