ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Ինչպես հայտնում են նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունը, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին:

gallery_174645081517464508156818b97f3b69d.jpg (136 KB)

Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության ուղղություններն ու տեսլականը, այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

gallery_174645086017464508606818b9ac3e9fc.jpg (126 KB)

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառումների և կոնֆերանսների անցկացման, կրթական և վերապատրաստման, տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նպաստող համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, երկու երկրներում առկա ստարտափներին և նորարարությանն աջակցող տեխնոլոգիական պարկերի և ինկուբատորների համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

You may also like...