Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:

55240_b.jpg (577 KB)55239_b.jpg (585 KB)

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը:

55238_b.jpg (619 KB)

Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով է ժամանել ՀՀ և նշել, որ իր համար մեծ կարևորություն ունի Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումը:

55236_b.jpg (749 KB)

Նշվել է, որ այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

55235_b.jpg (765 KB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

55237_b.jpg (667 KB)

You may also like...