Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է վերահրապարակել՝ գրելով.

«Տեսա, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ շարքային գործակալի կարգավիճակի մասին իմ գնահատականը:
Իրոք, դժվար է դա հերքել, երբ գործարաններդ տալիս ես ուրիշին, երբ կապը տալիս ես ուրիշին, երբ գազամուղն Իրանից փոքրացնում ես ու տալիս ես ուրիշին, երբ ուրիշն է քեզ ասում՝ մտի քաղաքականության մեջ ու դու իրենից ես «դաբրո» ստանում՝ մտնելու քաղաքականություն, հետո խնդրում, որ դուրս գաս, հետո շատ նուրբ ասում, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունը դարձնել միութենական պետության փոքր մաս, հետո ասում, որ 44-օրյա պատերազմի մեղավորները հայերն են»:

Ավելի վաղ, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ Քոչարյանը ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ է։

«Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է»,- մասնավորապես ասել էր ԱԺ նախագահը։

You may also like...