Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. լուսանկարներ

Բաքվի դատարանում մայիսի 5-ին կայացել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստի ընթացքում ներկայացվել է «հայկական զինված ուժերի կողմից Մարտունու շրջանի օկուպացիայի մասին պատմող տեսանյութ»։

275.jpg (72 KB)

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ տեսանյութերում ցուցադրված են Սերժ Սարգսյանը, նրա հետ են Մnնե Մելքnնյանը, Դավիթ Իշխանյանը։

279.jpg (416 KB)

Տեսանյութի ցուցադրումից հետո պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Դավիթ Իշխանյանին։ Իշխանյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ տեսանյութում երևացող կադրերում  «նրանք ժամանել էին իմ գումարտակ և ծանոթացել դիրքերում տիրող իրավիճակին»։

276.jpg (31 KB)

Հարցաքննվել են նաև ադրբեջանցիներ, որոնք ներկայացվել են «տուժողներ»։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին։

274.jpg (47 KB)

Մայիսի 6-ին էլ շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

You may also like...