Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոհան Վադեֆուլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։

Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Յոհան Վադեֆուլ, շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով՝ ջերմությամբ հիշելով մեր քննարկումը 2023 թվականի փետրվարին։
Հայաստանի ամուր գործընկերությունը Գերմանիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա, խոստումնալից ապագա ունի։
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում»,- գրել է նա:

You may also like...