Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

Մայիսի 7-ի վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատում:

Ներքին գործերի նախարարությունից  Petutyun.com-ին  հայտնեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:

Կոմիտեից նաև հաստատել են, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

You may also like...