Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։ Այս մասին նա հայտնել է ԱԺ–ում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Ավելի վաղ  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնակատարություններին:

Ինչ վերաբերում է զինվորական անձնակազմի մասնակցությանը, ընդհանուր առմամբ, ես ասացի, որ նախատեսվում է տարբեր երկրների ռազմական անձնակազմի մասնակցություն, բայց կոնկրետության համար պետք է դիմել ՌԴ ՊՆ, քանի որ նրանք են զբաղվում շքերթի նախապատրաստությամբ և իրականացմամբ»,- ասել էր Զախարովան։

You may also like...