Չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների. Փաշինյան
Ես գոնե իմ անելիքը տեսնում եմ ՀՀ քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված ունենալու մեջ, և պետք է ասեմ, որ դա երբեք չի ընդհատվել:
Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:
«Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչի՞ հետ է կապված այդ պնդումը, որովհետև և՛ ես, և՛ մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ ենք ունենում, ուղիղ շփումներ ենք ունենում քաղաքացիների հետ, իսկ ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան անմիջական, մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ապա դա ուղիղ ապացույցն է նրա, որ Կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների»,- նշեց Փաշինյանը:
