Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․ վարչապետը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

«Հայաստանում կա դատական իշխանություն. եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք հանել և արտաքսել էինք Հայաստանից ընդհանրապես»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շարունակեց․ «Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք ստեղ։ Եթե մամուլի հոդվածներով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։

Այնուհետև վարչապետը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին և նշեց․ «Առաջինը դու պետք է գնաս, ու դու կգնաս, հերիք է մամուլին հղում անես, մամուլը ձեր մասին ի՞նչ է գրում՝ 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք, ձեննե՛րդ կտրեք, նեռվերս չուտեք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանի ընթացքում իրավիճակը լարվել էր:

You may also like...