Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համագործակցության՝ նպաստելու հայ-գերմանական քաղաքական և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը», — գրել է Փաշինյանը X-ում։
Մերցը մայիսի 6-ից երկրորդ փորձից ընտրվեց կանցլեր:
