Ադրբեջանի միջնորդությամբ Իսրայելի և Թուրքիայի միջև Բաքվում բանակցություններ կընթանան

Մայիսի 9-ին Բաքվում ադրբեջանական կողմի միջնորդությամբ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կկայանան բանակցություններ:

Այս մասին հայտնում են իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ նախատեսվում էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, սակայն այն հետաձգվել է տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ռազմական գործողությունների սրման հետևանքով անվտանգության վատթարացման պատճառով։

Ապրիլի 9-ին Ադրբեջանում տեղի էր ունեցել Թուրքիայի և Իսրայելի միջև ևս մեկ հանդիպում։

You may also like...