Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Հռոմի պապ Լեո XIV-ին ընտրվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լեո XIV-ին ընտրվելու կապակցությամբ։
Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։
Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,- գրել է վարչապետը «X»-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին՝ Վատիկանում ընթացող կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ, կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացել են համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում:
Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստը դարձել է Հռոմի նոր պապ: Նա իր համար ընտրել է Լեո XIV անունը:
