Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը:

55337_b.jpg (673 KB)55338_b.jpg (1003 KB)

Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:

55325_b.jpg (1008 KB)55330_b.jpg (1.26 MB)

Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:

55328_b.jpg (1.10 MB)55323_b.jpg (800 KB)55329_b.jpg (944 KB)

Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:

Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:

55321_b.jpg (894 KB)

Դանիելյանի ստեղծագործությունները ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ և դիմանկարներ։

55319_b.jpg (935 KB)55320_b.jpg (1.08 MB)55317_b.jpg (770 KB)55318_b.jpg (843 KB)55333_b.jpg (935 KB)55334_b.jpg (792 KB)

You may also like...