Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական կողմի առաջարկները՝ դրանք անվանելով «պոտենցիալ հիանալի օր» Ռուսաստանի և Ուկրաինայի համար։

«Մտածեք, թե քանի հարյուր հազար կյանքեր կփրկվեն, երբ այս անվերջանալի «արյան բաղնիքը», հուսով ենք, ավարտվի:
Սա կլինի նոր աշխարհ, շատ ավելի լավը, քան նախորդը: Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ դրան հասնելու համար»,- գրել է նա  «Truth Social» սոցիալական ցանցում:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։

You may also like...