Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ (տեսանյութ)

Վերջին ժամանակաշրջանում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր և քրեական վարույթներ ունենք:

Այս մասին Ազգային ժողովում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին և նշելով, որ բազմաթիվ են նաև բացահայտված քրեական վարույթները:

«Այն դեպքերով, որոնցով անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ ՀՀ-ում են, մենք հիմնականում դրանց մասով ունենք լավ արդյունքներ, լավը՝ պայմանականորեն, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք, և դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ:

Բայց այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են: Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են»,- ասել է Խողոսյանը:

Նրա խոսքով՝ եղել են նաև այլ պետություններում կատարված հանցագործություններ, որոնց դերակատարները ՀՀ քաղաքացիներն են: Համագործակցության արդյունքում ՀՀ ՔԿ-ն նման խումբ է բացահայտել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...