Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Ալիևը շնորհավորել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ, դա անվանել պատմական իրադարձություն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Գյուլերն ընդգծել է Ադրբեջանի Զինված ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու Թուրքիայի մտադրությունը։

Կողմերը քննարկել են երկու երկրի բանակների միջև փոխգործակցությունը, ներառյալ՝ համատեղ զորավարժությունները, և վստահություն հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ:

Ալիևն ու Գյուլերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները:

You may also like...