Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում:

16088_am_3.jpg (84 KB)16088_am_10.jpg (82 KB)

Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

16088_am_5.jpg (91 KB)

Մինչև մարման արարողությունը՝ Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ արձանագրել հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը: «Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, որոնք ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ:

Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաև իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու և մրցանակն ընդունելու: Ես յուրաքանչյուր նման արարողության ժամանակ չեմ հոգնի ասել, որ նման պատվի Հայաստանի Հանրապետությունում քչերն են արժանանում, այն էլ՝ կենդանության օրոք:

Ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկի և ցանկացած պետության քիչ խորհրդանիշներից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ևս մեկ անգամ ողջունելով Յոշիակի Դեյմոն Հագիվարային Հայաստանում և վստահություն հայտնել, որ այստեղ անցկացրած օրերը դեռ երկար կհիշվեն նրա կողմից:

16088_am_4.jpg (67 KB)

400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված են 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր, «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր, ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

16088_am_8.jpg (115 KB)

Հատուկ ծրարի վրա պատկերված են 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

16088_am_9.jpg (96 KB)

You may also like...