Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել

Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:

496036620_1013114060911189_5869886419036540948_n.jpg (615 KB)

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն՝ կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

495165987_1013114100911185_7094160196096569977_n.jpg (512 KB)

You may also like...