Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը կարևոր հանգրվան՝ ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման ճամփին. Միրզոյան

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

494219897_1095747469249416_418231314353554620_n.jpg (192 KB)

Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ և ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։

497105866_1095747852582711_6812700979928442004_n.jpg (178 KB)496124354_1095747949249368_3488011046302706551_n.jpg (208 KB)

Հայաստանի և Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։

494561307_1095748039249359_7188193622430728163_n.jpg (277 KB)

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։

494695382_1095747359249427_4203076268212752840_n.jpg (183 KB)

You may also like...