Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 12-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Անիի և Արթիկի քննչական բաժին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։
Ըստ աղբյուրի, Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։
