ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկով

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք գնահատում ենք միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։
Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի՝ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարությունների վերաբերյալ հարցին։

Պեսկովը նաև պարզաբանել է, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ լինեն։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում կհանդիպի միայն Վլադիմիր Պուտինի հետ:

You may also like...